ՀՀ-ում ընկերություն է ստեղծվելու՝ Իրանից գազի ներկրումն ավելացվելու նպատակով![]() 4 օգոստոսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: 2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997-ին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |