4 օգոստոսի 2016 - 17:13 AMT
Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` օգոստոսի 4-ին հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքն օգոստոսի 4-ին վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է Մելքոնյանը:

Կարդացեք նաև՝ 2-րդ պաշտոնանկումն ԱԱԾ-ում. Աշխատանքից ազատվել է տնօրենի առաջին տեղակալը