«Սասնա ծռերի» աջակիցները հերթական ցույցն են անցկարցել Ազատության հրապարակում![]() 5 օգոստոսի 2016 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 5-ին կայացել է հերթական հանրահավաքն` ի պաշտպանություն Էրեբունու գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են հրապարակում` քննարկելու «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո ապագա անելիքները: Հանրահավաքն այս անգամ սկսվել է զգալի ուշացմամբ: Ցույցից հետո երթ տեղի չի ունեցել: «Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են հանրահավաքներ անել` չնայած խմբի հուլիսի 31-ին հանձնելուն: Նախորդ պահանջներին`նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի հրաժարականին, ավելացել են նորերը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին ու հուլիսի 29-ին Սարի թաղում ցույցը ցրելուց հետո ձերբակալված գործիչներին ու քաղաքացիներին: «Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |