Բրայզա. Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին մոտեցնել փոխզիջումների միջոցով![]() 6 օգոստոսի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում», - ասել է Բրայզան, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Նրա կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում. «Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետև դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր»: Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, և ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետևելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատև բանակցությունները: «Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետև ո՛չ նախագահ Ալիևը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»: Բրայզայի կարծիքով, Երևանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ. «Խոսքն այժմ գնում է նոր փոխզիջման մասին, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»: ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին: Այդ մասին է հայտարել օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը: Կարդացեք նաև՝ Բալայան. «Անի» կետրոնի «Կազանյան փաստաթուղթը» փորձագիտական աշխատանքի արգասիք է ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |