Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող շարունակում է բուժվել հոսպիտալում![]() 13 օգոստոսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայումս բուժում է ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող: Այս մասին հայտնել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ 17 զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մեկ զինծառայողի՝ Ավետիս Զարգարյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, գրում է Panorama.am-ը: Ասատուրյանը տեղեկացրել է, որ մեկ շաբաթ առաջ Զարգարյանի ծնոտը վիրահատել են: «Պլաստիկ վիրահատություն է կատարվել: Ավետիսը ստորին ծնոտի բազմաբեկորային վիրավորում ուներ, ձևավորվել էր կեղծ հոդ և դա վիրահատել են: Վիճակը այժմ գնահատվում է բավարար: Վիրավորումից հետո երկու ամիս Ավետիսը բացարձակ անշարժ է եղել, բայց այսօր արդեն ձեռքերը, ստորին վերջույթները կարողանում է շարժել»,- ասել է Ասատուրյանը: Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին մի քանի անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը: Ընդհանուր առմամբ՝ զինծառայողը 7 վիրահատության է ենթարկվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |