Շոյգու. Մոսկվան ու Բաքուն շատ բան ունեն քննարկելու ռազմատեխնիկական գործակցության ոլորտում![]() 15 օգոստոսի 2016 - 09:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»: «Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»: Շոյգուն Ադրբեջանում է գտնվում կարճատև աշխատանքային այցով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերն անդրադառնալու են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |