Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս![]() 15 օգոստոսի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Էրզրումի դատախազ Էքրեմ Բեյազթաշը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս` նա փորձել է փախչել երկրից: Ռազմական հեղաշրջման փորձից հետո 46-ամյա Բեյազթաշի հանդեպ հետաքննություն էր սկսվել, ձերբակալության թույլտվություն էր տրվել: Սահմանապահները ձերբակալել են դատախազին օգոստոսի 14-ին Քիլիս շրջանում Սիրիայի հետ սահմանն ապօրինաբար հատելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին Dogan-ի վրա հղումով: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ընթերցեք նաև. ԶԼՄ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գեներալներ և սպաներ են փախել Իրաք ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |