ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը հուղարկավորվել է![]() 15 օգոստոսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին ծանր վիրավորվելու հետևանքով մահացած ոստիկանության 45-ամյա ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։ Ոստիկանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլոք, գրում է Tert.am-ը։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ.նոյեմբերին։ Ունի մեկ որդի՝ 6 տարեկան։ Ոստիկանության ավագ ենթասպան ծանր վիրավորում ստանալուց հետո ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվել էր ոստիկանության ևս երկու սպա՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, և Յուրի Տեփանոսյանը, ով մահացել էր, ոստիկանության վարկածով, ՊՊԾ գնդից դիպուկահարի արձակած կրակոցից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |