ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը` «Բանակային միջազգային խաղերի» լավագույն հետախույզ![]() 16 օգոստոսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում տեղի է ունեցել «Բանակային միջազգային խաղերի» հաղթողների պարգևատրման արարողությունը: Լավագույն հետախույզ է ճանաչվել ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը, որին արժեքավոր պարգևը հանձնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն, հայտնում է Ռազմ.ինֆո-ն: Հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն էին: Խաղերի շրջանակներում օգոստոսի 13-ին անցկավել է նաև տանկային բիաթլոնի եզրափակիչը, որտեղ հաղթող է խանաչվել Ռուսաստանի հավաքականը: երկրորդ և երրրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Լավագույն քառյակը եզրափակել է Բելառուսի հավաքականը: Նշենք, որ ՀՀ ԶՈւ տանկիստները հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և անցել կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 12 հավաքականների մեջ զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը և դուրս մնացել եզրափակչից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |