ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 17-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և համատեղ իրականացվող այլ ծրագրերին:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:
Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: