Ռիոյի 2016թ-ի Օլիմպիական խաղերում Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացրին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Գոռը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, հայտնում է Tert.am-ը:
Նույն օրը ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան:
Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:
Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: