20 ապրիլի 2007 - 20:38 AMT
ԱԳՆ ղեկավարը խորհրդարանական ընտրությունների մասին. Այս անգամ մենք վրիպում թույլ տալու իրավունք չունենք
«Խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար մեծ փորձություն են հանդիսանում: Այս անգամ մենք վրիպում թույլ տալու իրավունք չունենք: Վերջին ընտրությունները մի շարք թերություններ ունեին»,- ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանն ավելի հասուն, ավելի ժողովրդավարական է դարձել: «Շատ բան է բախտախաղի դրված. կկայանան մի խորհրդարանի ընտրություններ, որը Սահմանադրության փոփոխություններից հետո հավելյալ լիազորություններ ունի: Այս անգամ նա ինքն է նշանակելու վարչապետին ու կառավարությունը: Առաջին անգամ մենք կստանանք փոխադարձ վերահսկողության իրական քաղաքական համակարգ»,- ընդգծել է Օսկանյանը: