Օլիմպիադայի 14-րդ օր. Պայքարի մեջ է մտնում ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանը![]() 19 օգոստոսի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 14-րդ օրը պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները: Հայ մարզիկներից առաջինը պայքարը կսկսի Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչից: Հայ ըմբիշի առաջին մրցակիցը Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Հասան Սաբզալի Ռահիմին է, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |