Օգոստոսի 21-ին Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոն![]() 19 օգոստոսի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մեղրի և հատապտուղների 5-րդ ամենամյա փառատոնը տեղի կունենա Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 21-ին: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։ Մեղրի և հատապտուղների փառատոնը տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ, հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը և ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ։ Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի և Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է` նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։ Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |