ՅՈՒՆԻՍԵՖ. Վերջ դրեք «մղձավանջին», որում ապրում են Հալեպի երեխաները` կարեկցանքը բավարար չէ![]() 20 օգոստոսի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել միջոցներ ձեռնարկել` «վերջ դնելու համար մղձավանջին», որում ապրում են սիրիական Հալեպի ավելի քան 100.000 երեխաները: ՄԱԿ Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը օգոստոսի 19-ին հայտարարությամբ է հանդես եկել` ԶԼՄ-ներում հայտնված 5-ամյա Օմրանի պատմության կապակցությամբ: «Սիրիայում Օմրանի տարիքի բոլոր երեխաները ոչինչ չգիտեն այդ պատերազմի սարսափներից բացի, որոնք մեծերն են վարում: Մենք բոլորս պետք է պահանջենք, որ այդ նույն մեծահասակները վերջ դնեն երեխաների մղձավանջին Հալեպում»,-հայտարարել է Լեյքը: ՄԱԿ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ավելի քան 100.000 երեխա արգելափակված է մղձավանջ դարձած Հալեպում»: «Կարեկցանքն այստեղ բավարար չէ, ցասումը բավարար չէ: Կարեկցանքն ու ցասումը պետք է ուղեկցվեն գործողություններով»,-ասել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին «Հալեպի բուժկենտրոնի» տեսանյութը 5-ամյա սիրիացի Օմրանի փրկության մասին, որի տունը գրոհայինների կողմից արգելափակված Հալեպի արևելյան մասում քանդվել էր: Շոկում գտնվող տղայի կադրերն արագ տարածվել են նաև սոցցանցերում` դառնալով Հալեպի բնակիչների վիճակի մարմնացումը: ԶԼՄ-ները կենտրոնի ակտիվիստների վրա հղումով, հայտնել են, որ շենքը փլուզվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |