Հայ հոգևոր երաժշտության առաջին «Շարական» փառատոնը կանցկացվի Տաթևում![]() 22 օգոստոսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 14-16-ը Տաթևի վանական համալիրում։ «Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը: «Շարական» փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես, ասվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ` այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար: Փառատոնի կազմակերպիչներն են Music of Armenia–ն և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |