Դեպի Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա![]() 22 օգոստոսի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախակի է այցելել Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը: Միևնույն ժամանակ պետանվտանգության մարմնի ներկայացուցիչն ասել է, որ «դեռևս չի հաստատված` արդյոք այդ հանցավոր խումբը ղեկավարվել է այդ երկրից (Ուկրաինայից), հայտնում է «Վզգլյադը»: Նշվում է, որ մյուս մանրամասները հետաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում: Վրաստանում 7 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 5 քաղաքացի. Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեվան Մ-ն, և քաղաքացի Իրակլի Բ-ն` հանցագործության մասին չտեղեկացնելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |