Երկու հայկական պետությունների հզորացումը լավագույն հուշարձանն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ.Թորոսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր մեր ողջ ժողովուրդը կրկին իր հարգանքի տուրքն է մատուցում Օսմանյան Թուրքիայի կողմից քսաներորդ դարասկզբին ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որոնք, ճանաչելով ու դատապարտելով այդ զարհուրելի ոճիրը, ոչ միայն իրենց բարոյական զորակցությունն են հայտնում մեր ժողովրդին, այլեւ հաստատում են իրենց պատասխանատվությունը քաղաքակրթության ու մարդկության ճակատագրի համար, ու հավաստում, որ իրենց համար բարոյական արժեքները վեր են տարատեսակ քաղաքական ու խմբակային շահերից եւ մանրախնդիր հաշվարկներից: Գլուխ խոնարհելով Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի առաջ, մենք ոչ միայն պետք է անվարան հետեւողականությամբ հետամուտ լինենք մարդկության պատմության ամենադաժան իրադարձություններից մեկի անվերապահ ճանաչմանը, այլեւ պարտավոր ենք մեր միասնությամբ ու աշխատանքով զորացնելու երկու հայկական պետությունները` որպես զոհերի հիշատակի լավագույն հուշարձան եւ հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների անվտանգ ու արժանապատիվ կյանքի կարեւորագույն երաշխիք»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---