Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի որպես Օլիմպիադայի ոսկե մեդալակիր23 օգոստոսի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռիո-2016-ին 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ: Այս մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնում է Tert.am-ը: Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: «Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,-ասել է Տոնոյանը: Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելու և դրա ընթացակարգի մասին տեղեկություն չունի. «Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ»: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը բողոքարկմանը վերաբերող հարցին ի պատասխան ասել է, որ այդ և այլ հարցերի կպատասխանի միայն Հայաստան վերադառնալուց հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Change.org կայքում ստորագրահավք է սկսվել հօգուտ Միհրան Հարությունյանի, որն արդեն մոտ 33.000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը: «Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում: Ռիոյում ավարտված 31-րդ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած և կողմնակալ մրցավարության պատճառով ոսկուց զրկված ըմբիշ Միհրան Հարությունյանը գրառում է կատարել VK սոցցանցում` իր երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ով «չվարանեց իր կարծիքը հայտնել Ռիոյի Օլիմպիական խաղերում իր եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա |