Վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը հանկարծամահ է եղել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: Բորիս Ելցինը 76 տարեկան էր:



Նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը 1991 թվականից մինչեւ 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ անսպասելի հայտարարեց իր հրաժարականի մասին:



ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գոռբաչովը ցավակցություն է հայտնել Բորիս Ելցինի մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: «Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, որը մեծ գործեր է արել իր երկրի օգտին եւ լուրջ սխալներ կատարել»,-մեջբերում է Գոռբաչովին Ինտերֆաքս գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---