Ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը կարող է հռչակվել Պեկինի Օլիմպիադայի փոխչեմպիոն

Ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը կարող է հռչակվել Պեկինի Օլիմպիադայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները, հայտնում է Armfootball-ը:

Նրանց թվում են Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ: «Բռնվածների» թվում է նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է դրական դոպինգ թեստ հանձնած մարզիկներին, մինչև բոլոր գործերի վերջնական քննության ավարտը: Եթե որակազրկումները հաստատվեն ու Ռիբակովից վերցվի արծաթե մեդալը, ապա Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն կհռչակվի Հայաստանը ներկայացնող մինչև 85 կգ քաշային ծանրորդ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, որը Պեկինում զբաղեցրել էր երրորդ տեղը:

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին 25 մարզիկ` 9 ըմբիշ, 6 ծանրորդ, 4 բռնցքամարտիկ, 2 ձյուդոիստ, 2 ատլետ, 1 հրաձիգ և 1 լողորդ: Հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 6 մեդալ և վեցն էլ բրոնզե: Երեքական մեդալներ նվաճեցին ծանրորդները, երկուական` հունահռոմեական ըմբիշները և մեկ մեդալ էլ գրանցվեց բռնցքամարտիկների օգտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---