Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ. Բողոքը մերժվել է![]() 24 օգոստոսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ դատական նիստում որոշել է մերժել «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը, և նա կշարունակի մնալ անազատության մեջ, հայտնում է Panorama-ն: Դռնփակ նիստից հետո լրագողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ իրենք բողոքարկել էին երկու որոշում՝ ձերբակալության և կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները: «Դատարանը այդ երկու բողոքներն էլ մերժեց, և Անդրիաս Ղուկասյանը փաստորեն, առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ: Ակնհայտ է, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Չնայած դռնփակ դատական նիստ է, և ես ինձ իրավունք եմ վերապահում առնվազն մեկ փաստ այդ նիստից ներկայացնել. դատարանը Անդրիաս Ղուկասյանին հատուկ հարց ուղղեց, թե եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, և Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ այո, ինքը իր գործունեությունը շարունակելու է և իր ընդդիմադիր կեցվածքում որևէ փոփոխություն չի լինելու: Սա շատ էական նշանակություն ունեցավ, և դատավորը գոնե պետք է հասկանար ու քողարկված որոշում կայացներ և ցույց չտար, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ», -ներկայացրել է Լուսինե Սահակյանը: Այս նիստից հետո փաստաբանը եզրակացրել է՝ շատ էական նշանակություն ունի դատավորի անձը և «կարծես թե հատուկ վրեժ է լուծվում Անդրիաս Ղուկասյանից»: Փաստաբանը փոխանցել է, որ արդեն 24 օր է՝ Ղուկասյանը հացադուլի մեջ է և պնդել է, որ կշարունակի հացադուլը: Սահակյանի միջոցով Ղուկասյանը փոխանցել էր նաև հայտարարության տեքստ, որում նա նշել է, որ հարգանքով է վերաբերում այն քաղաքացիներին, ովքեր «հուլիսյան ապստամբության ժամանակ պայքարի նժարին են դրել իրենց կյանքը, առողջությունը ու ազատությունը»: «Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի», -նշել է Ղուկասյանը փաստաբանի միջոցով փոխանցած հայտարարության մեջ: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |