Կոնվերս Բանկը KYC Registry միջազգային համակարգի անդամ

Կոնվերս Բանկը KYC Registry միջազգային համակարգի անդամ

PanARMENIAN.Net - Կոնվերս Բանկը դարձել է SWIFT-ի կողմից մշակված KYC Registry միջազգային համակարգի անդամ: Համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել «Know Your Customer» («Ճանաչիր Հաճախորդիդ») ընթացակարգի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության անվտանգ փոխանակում թղթակից բանկերի միջև, ինչպես նաև անցկացնել անհրաժեշտ տեղեկատվության գնահատում և մոնիտորինգ:

KYC Registry համակարգն իրենից ներկայացնում է թղթակից բանկերի վերաբերյալ «Know Your Customer» ընթացակարգի շրջանակներում պահանջվող ստանդարտացված տվյալների կենտրոնացված բազա, որն ընձեռում է տեղեկատվության պահպանման և օգտագործման հնարավորություն: Բանկերի կողմից տրամադրած տվյալները ստուգվում են SWIFT-ի կողմից, այնուհետև ներմուծվում համակարգ: Տեղեկատվության զետեղումը համակարգ և տրամադրումը գործընկերներին բանկերի համար անվճար է: Ընդ որում, յուրաքանչյուր բանկ ինքնուրույն կարող է վերահսկել սեփական տեղեկատվության հասանելիության աստիճանը:

Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանի խոսքով. «KYC Registry-ին անդամագրվելը բանկին տալիս է մի շարք առավելություններ: Առաջինը՝ ստանդարտացված և որակավորված տեղեկատվության տեղադրումը համակարգ թույլ է տալիս հետագայում խուսափել թղթակցային հարաբերությունների շրջանականերում անհրաժեշտ տեղեկատվության կրկնակի և ռեսուրսատար տրամադրումից: Մյուս կողմից, հնարավոր է դառնում ցանկացած պահին հավաքագրել և թարմացնել ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը թղթակից բանկերի վերաբերյալ: Եվ ամենակարևորը, լինելով KYC Registry համակարգի անդամ, Կոնվերս Բանկն իր ներկա և պոտենցիալ թղթակից բանկերի հետ հարաբերություններում հանդես է գալիս, որպես առավել թափանցիկ, վստահելի և հուսալի գործընկեր»:

«KYC Registry-ին հնարավորություն է ընձեռում բանկերին ցուցադրել իրենց թափանցիկությունը և համապատասխանությունը «Know Your Customer» ընթացակարգի պահանջներին, - ասում է SWIFT-ի KYC Compliance Services ստորաբաժանման ղեկավար Բարտ Կլաեյսը, - Մեր մասնակիցների աճող ցուցակում Կոնվերս Բանկի ընդգրկվելը ցույց է տալիս KYC Registry-ի արժեքը թղթակցային բանկային համայնքում, և մենք շատ ուրախ ենք ողջունել բանկի մասնակցությունը համակարգում»:

KYC Registry համակարգը մշակվել է աշխարհի առաջատար բանկերի հետ համատեղ՝ թղթակցային հարաբերությունների ոլորտում «Know Your Customer» ընթացակարգի պահանջներին համապատասխանություն ապահովելու նպատակով և մշտապես վերահսկվում է SWIFT-ի կողմից՝ նպաստելով տվյալների թափանցելիությանն ու արդիականությանը: Հաշվի առնելով ներկայիս թղթակցային հարաբերությունների գլոբալ աճի տենդենցը և այդ ոլորտում պատշաճ ուսումնասիրության կարևորությունը, 2500-ից ավելի ֆինանսական կազմակերպություն՝ ավելի քան 200 երկրներից, արդեն միացել են KYC Registry համակարգին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---