Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը մերժվել է25 օգոստոսի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը: «Ես 2 միջնորդություն էի ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու կամ գրավը որպես այլընտրանքային միջոց կիրառելու մասին: Սակայն 2 դեպքում էլ դատարանը հաշվի չառավ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |