«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվել է

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվել է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգեց:

Ինչպես գրում է aysor.am-ը՝ հղում անելով Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանին, դատավորը բավական երկար ընթերցում էր ու փորձում էր հասկանալ ամսի 2-ի և 4-ի մեղադրանքների տարբերությունը: «Երկար ընթերցելուց հետո հասկացավ, որ դրանք տարբեր են, իսկ քննիչն ասաց, որ սանկցիաները նույնն են: Արթուր Սարգսյանը, ով ներկա էր բողոքի քննությանը, պարզաբանեց, թե դրանց տարբերությունը որն է: Հուսանք, բոլորը հասկացան ինչը ոնց է», - ասել է Եգորյանը:

Բողոքի քննությունը կշարունակվի օգոստոսի 26-ին, ժամը 12:00-ին:

Արթուր Սարգսյանն, ով կարողացել էր Սարի Թաղից սնունդ հասցնել «Սասնա ծռերին», խմբի հանձնվելուց հետո մեղադրվել էր նույն հոդվածներով, ինչ ՊՊԾ գունդը գրոհած անձինք: Ավելի ուշ իր մեղադրանքը փոխվել էր՝ նա մեղադրվում է շենք-շինություններ գրավելուն ու պատանդառությանը օժանդակելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---