IrAero ավիաընկերությունն աշնանն ուղիղ թռիչքներ կիրականացնի Օմսկից Երևան![]() 26 օգոստոսի 2016 - 11:33 AMT PanARMENIAN.Net - IrAero ավիաընկերությունն աշնանն ուղիղ թռիչքներ կիրականացնի Օմսկից Երևան, հայտնում է «Ռոսավիացիայի» կայքը: Ըստ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրի, ավիաընկերությունը նշանակվել է Օմսկ-Երևան չվերթի ուղևորների, բեռների, ուղեբեռի և փոստի կանոնավոր փոխադրողը: Նախատեսվում է, որ ինքնաթիռներն այդ ուղղությամբ կթռչեն շաբաթական 2 անգամ: Այժմ IrAero ավիաընկերությունն Օմսկից միջազգային ուղղությամբ թռիչքներ է իրականացնում միայն դեպի Չինաստան, իսկ ներքին ուղղություններում` Մոսկվա, Կրասնոդար, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ և Նովոկուզնեցկ: IrAero ավիաընկերությունը ռուսական ընկերություն է, որը տեղակայված է «Իրկուտսկ» միջազգային օդանավակայանում: Ունի 3 մոդելի օդանավեր` Sukhoi Superjet 100 (4 ինքնաթիռ), Bombardier CRJ-200LR (6 ինքնաթիռ), Ан 24/Ан 26 (17 ինքնաթիռ): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |