Գեներալ. Ռուսաստանը համաձայնություն չի տվել Սիրիայում թուրքական զինուժի գործողությանը![]() 26 օգոստոսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն պայմանավորվել Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի գործողության վերաբերյալ: Մոսկվան իր համաձայնությունը չի տվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Քաղաքականության մեջ ճշմարտությունը միշտ քիչ է, իսկ այդ հարցում թուրքական կողմից ճշմարտություն ընդհանրապես չկա, որովհետև պայքարն ԻՊ դեմ, թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Էրդողանի և Պուտինի միջև պայմանավորվածություն կա, այդ ամենը սուտ է»,-ասել է Իվաշովը: Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը «քննարկվել են ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողություններին առնչվող սկզբունքային հարցեր»` առաջին հերթին խոսքը ԻՊ մասին է եղել: «Սակայն Ռուսաստանը համաձայնություն չի տվել այս գործողությանը և չէր կարող տալ: ՌԴ-ն խստորեն պահպանում է միջազգային իրավունքի նորմերն ու ՄԱԿ կանոնադրությունը… Թուրքիան իր գործողություններով նպաստում է գործող իրավական համակարգի փլուզմանը տարածաշրջանում»,-ասել է Իվաշովը: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |