Փաստաբանը զգալի առաջընթաց է տեսնում Պավել Մանուկյանի ապաքինման հարցում![]() 27 օգոստոսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը օգոստոսի 26-ին իր հիվանդասենյակում կարողացել է քայլել հենակների օգնությամբ: Այդ մասին տեղեկացրել է Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը: «Բժիշկները ասում են, որ պետք է շարժվել, և նա սովորական, ինքն իր քայլերով սկսեց քայլել հենակների օգնությամբ: Աջ ոտքը չի կարողանում շարժել: Բայց մի բան ասեմ՝ ոտքի կարճությունը հիմա օգնում է իրեն, հարկ չի լինում ծալել ոտքը», -ասել է Բաղդասարյանը: Պավել Մանուկյանի ոտքի կարճությունը, ըստ փաստաբանի, 3-4 սմ է, գետնին չի հպվում: Նրա խոսքով, ինքը տեսնում է զգալի առաջընթաց Պավել Մանուկյանի կազդուրման հարցում. «Ես տեսնում եմ, որ Պավել Մանուկյանի առողջացման պրոցեսը ռեալ իրականանում է: Տեղաշարժվելը նրա համար հոգեբանական խնդիր է նաև, անկողնուն գամված մնալը ծանր ազդեցություն կարող է թողնել նրա վրա: Հիվանդանոցի հերթապահները չկան հիմա և ենթադրենք՝ մարդը ցանկանում է մի բաժակ ջուր խմել, դա արդեն կկարողանա ինքնուրույն անել, իսկ դա արդեն շատ մեծ բան է»: Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Բաղդասարյանն ասաց, որ Արամը չի կարողանում քայլել, մշտապես պառկած է: «Արամին ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կվիրահատեն», -ասել է փաստաբանը: Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սասնա ծռերին վերաբերող քրեական գործին, Բաղդասարյանն ասել է, որ իրենց պաշտպանյալները ցուցմունք չեն տալիս, չեն ընդունում իրենց մեղքը և որևէ քննչական գործողության չեն մասնակցել: «Մենք խնդիր ունենք, որ իրենք ապացուցեն, որ մեղք ենք գործել», -հավելել է փաստաբանը: Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |