Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանը փոխել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը![]() 30 օգոստոսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 18-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին, որոնք փոխարինման են դուրս եկել Անգլիայի առաջնության երրորդ փուլում «Հալ Սիթիի» դեմ` փոխելով խաղի ընթացքը: «Ռեշֆորդի նման խաղացողը պետք է առաջին իսկ րոպեներից դուրս գա խաղադաշտ: Նա հիանալի օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ռեշֆորդն ու Մխիթարյանն ամենաակտիվն էին երկրորդ խաղակեսում և փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»,-ասել է Անգլիայի հավաքականի նախկին անդամը, հայտնում է Newsday24-ը The People-ի վրա հղումով: «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին հաղթել է «Հալ Սիթիի» հետ արտագնա խաղում 1:0 հաշվով: Հաղթական գոլը խփել է 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 60-րդ րոպեին: Պրեմիեր լիգայի առաջին 5 տուրում` «Բորնմուտի» (3:1) և «Սաութհեմփթոնի» (2:0) հետ խաղերում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Ընթերցեք նաև. Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |