Յու.Մերզլյակով. Օսկանյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ ինչպես մայիսին, այնպես էլ ավելի ուշ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը հաջողվել էր կազմակերպել ապրիլի 18-19-ին: «Այժմ մենք հնարավորություն ենք որոնում կազմակերպելու համար նախարարների եւս մեկ հանդիպում: Սակայն մեզ համար չափազանց դժվար է նրանց միասին հավաքել»,-ասել է Մերզլյակովը: Նա չի բացառել այն հնարավորությունը, որ ԱԳՆ ղեկավարների հերթական խորհրդակցությունները կարող են կայանալ ինչպես մայիսին, այնպես էլ ավելի ուշ:



Ռուս դիվանագետը հաղորդել է, որ համանախագահները մտադիր են այցելել մայիսի 10-ին Մադրիդ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման նպատակով: Իսկ մայիսի վերջին միջնորդները կայցելեն հակամարտության տարածաշրջան, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---