Ապրիլի 27-ին Հայաստանում սկսվում են «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեի մասնկացությամբ տեղի կունենա ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունների նպատակն է փորձարկել, նույնացնել եւ փաստաթղթերով հիմնավորել հաղորդակցման միացյալ բազմազգ ռազմավարական եւ մարտավարական համակարգերի փոխգործակցությունը: Այս տարի Հայաստանը, որպես առաջնային օպերացիոն գոտի, հյուրընկալում է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Ռւուսաստանի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակություններին` զորավարժությունների իրականացման կենտրոն դարձնելով ռազմաավիացիոն ինստիտուտը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---