ՀՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպարտամենտը, այնուամենայնիվ, ճանաչեց իր սխալը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխության հարցում անլուրջ մոտեցումը երեւաց առաջին օրվանից: Ոչինչ, կրկին կփոխեն: Ակնհայտ է, որ առաջին փոփոխությամբ եւ հրապարակային հայտարարութուններով ԱՄՆ-ն ճանաչեցին իրենց սխալը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2006 թվականի զեկույցում երկրորդ փոփոխությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով 2006 թվականի զեկույցը վերականգնվել է սկզբնական տարբերակով, այսինքն այնտեղ գրված է.«Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջանները եւ Լեռնային Ղարաբաղը»:



Հայակակն կողմի պահանջով անցյալ շաբաթ զեկույցի տեքստից հանվել էր «Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին ձեւակերպումը, սակայն ապրիլի 24-ին տեքստը կրկին խմբագրվել է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---