Samsung-ը մտադիր է վաճառքից հետ կանչել Galaxy Note 7-երը![]() 2 սեպտեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics-ը մտադիր է արդեն սեպտեմբերի 3-4-ին հայտարարել Հարավային Կորեայում և արտերկրում Galaxy Note 7 սմարթֆոնները վաճառքից հանելու մասին: Պատճառը լիցքավորման ժամանակ մարտկոցների բռնկումների մասին հաղորդագրություններն են, գրում է Vesti.ru-ն` Yonhap News-ի վրա հղումով: Ինչպես հայտարարել է ընկերության ներկայացուցիչը, Samsung Electronics-ի համար ամենից կարևորն անվտանգությունն է: Ակնհայտ է, որ ընկերությունը չի ցանկանում հիասթափեցնել իր մշտական հաճախորդներին: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 3-4-ին կամ գալիք շաբաթվա սկզբին Samsung Electronics-ը կհրապարակի իր հետազոտության արդյունքները, ինչպես նաև կներկայացնի լուծման ուղիները: Խնդրահարույց մարտկոցով հեռախոսները վաճառքի ծավալների միայն 0,1 տոկոսն են կազմում: Խնդիրը լուծվում է ուղղակի մարտկոցի փոխարինման միջովով, սակայն Samsung-ը ցանկանում է այլ միջոցներ ձեռնարկել: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ: Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |