Հայաստան մարդատար էլեկտրամեքենաների ներմուծումը 1 տարով կազատվի մաքսատուրքից

Հայաստան մարդատար էլեկտրամեքենաների ներմուծումը 1 տարով կազատվի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ԵՏՄ անդամ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան ներմուծվող մարդատար էլեկտրական մեքենաները կազատվեն մաքսային վճարներից:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, միաժամանակ 15%-ից մինչև 5% կնվազեցվեն մինչև 5 տոննա քաշով բեռնատար էլեկտրամեքենաների մաքսային վճարները:

Որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 2-ից:

2014 թ. փետրվարից մինչև 2016 թ. հունվարի 1-ը ԵՏՄ է ներմուծվել 684 ելեկտրական շարժիչով մեքենա, 2016 թ. հունվար-մայիսի ընթացքում՝ ընդամենը 28: Հիմնականում դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Չինաստանից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---