Թուրքիայի զինուժը Քոբանիի խաղաղ ցուցարարների վրա է հարձակվել![]() 3 սեպտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի (Այն ալ-Արաբ)քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը, Ilerihaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե սահմանին, այդպիսով թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք: Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան են խփել սահմանի մոտ և ամենօրյա հսկողություն են սահմանել: Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ: Հարձակման հետևանքով վիրավորվելմոտ 80 ցուցարար,զոհվել է 17-ամյա պատանի, հայտնում է Deutche Welle-ն: 2015-ի հունիսին հայտնի է դարձել, որ Թուրքիան քննարկում է Սիրիայի տարածքում Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև` սահմանամերձ Այն ալ-Արաբ (Քոբանի), Ջարաբլուս շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը։ Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |