Պուտին. Ղրիմի պատկանելության հարցը «պատմականորեն փակված է»![]() 3 սեպտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի պատկանելության հարցը փակված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ընդլայնված նիստում: «Ղրիմի ժողովուրդը որոշում է կայացրել և քվեարկել է: Հարցը պատմականորեն փակ է»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն: «Վերադարձ նախկին համակարգին ընդհանրապես լինել չի կարող: Ոչ մի եղանակով»,-հավելել է Պուտինը: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |