Ռայոլան 8 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տրանսֆերից![]() 3 սեպտեմբերի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան 8 մլն եվրո է վաստակել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շնորհիվ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 42 մլն եվրո վճարեց Դորտմունդի «Բորուսիային» նրա տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ ամռան ընթացքում Ռայոլան հարստացել է 31 մլն եվրոյով, հայտնում է Championat.com-ը իսպանական AS ինտերնետ պարբերականի վրա հղումով: Ռայոլան նման գումար է վաստակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Փոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերների շնորհիվ: Պոգբայի 105 մլն եվրոյով «Յուվենտուս» տրանսֆերի շնորհիվ գործակալը վաստակել է 20 մլն եվրո: Ռայոլան 3 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» ազատ գործակալ Իբրահիմովիչի տրանսֆերի համար: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը բաց կթողնի Դանիա-Հայաստան հանդիպումը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |