ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը![]() 5 սեպտեմբերի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտը եզրափակչում կբողոքարկվի, երբ միջազգային իրավաբանները կտամ իրենց եզրակացությունը: Այս մասին ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանը: Նա նշել է, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձևով իրականացավ: Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է: «Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասել է նա: Ռոստոմյանը պարզաբանել է, որ ՀԱՕԿ-ը գործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի» -ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Հարությունյանը Հաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |