ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ցուցակը![]() 7 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ցուցակը` ներառելով ևս 11 ռուսական ընկերություն: Ընդհանուր առմամբ ցանկում 81 կազմակերպություն կա, որտեղ ռուսականներից բացի ներառված են նաև կորպորացիաներ Հնդկաստանից և Հոնկոնգից: Ավելի վաղ պատժամիջոցների ցանկն ընդլայնել էր նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը` սահմանափակումները տարածվեցին ևս 20 կազմակերպության և 17 ֆիզիկական անձի վրա: Նոր ցուցակը կրկնում է ֆինանսների նախարարության փաստաթուղթը, որը հրապարակվել էր սեպտեմբերի 1-ին: Սակայն, առևտրի նախարարության «սև ցուցակին» հավելվել են նոր ռուսական ընկերություններ` «Անգստրեմ-Մ»-ը, «Անգստրեմը», Պերմի գիտահետազոտական սարքաշինական ընկերությունը, «Միկրոն» ԲԸ-ն և այլ կազմկերպություններ: ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյորոն պարզաբանել է, որ պատժամիջոցները վերաբերում են ռուսական ընկերությունների արտադրած նյութերի և տեխնոլոգիաների արտահանմանը: 2016-ի մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 1 տարով երկարացնելու մասին: Ըստ հրամանագրի, երկարացման համար հիմք են հանդիսացել ՌԴ գործողություններն Ուկրաինայի հանդեպ: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |