ԻՊ-ն թուրքական 2 տանկ է խոցել Սիրիայում![]() 7 սեպտեմբերի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 14-րդ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային հրթիռներով խոցել են թուրքական տանկեր: Թուրքիայի ԶՈՒ կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի Վուքուֆ շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ԻՊ զինյալներին հաջողվել է խոցել 2 թուրքական տանկ, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել: Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, Սիրիայի Ջերաբլուսի շրջանի արևմտյան հատվածում թուրքական տանկ է խոցվել: Հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր: Հղում անելով ԶՈՒ վերոնշյալ հայտարարությանը, նշում է, որ «Եփրատի վահան» գործողության առաջին օրվանից մինչ օրս, թուրքական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 443 թիրախ՝ արձակելով 1924 կրակոց, թուրքական NTV հեռուստաալիքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Սիրիայում իրականացվող օպերացիայի շրջանակներում ԻՊ-ի դեմ մարտերում Թուրքիայի աջակցությամբ «Սիրիայի ազատ բանակ» (սիրիական ընդդիմադիր ուժեր) առաջխաղացումը շարունակվում է: Սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչների դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |