8 սեպտեմբերի 2016 - 13:40 AMT
ՀՀ ՄԻՊ-ը ԼՂՀ-ում կհանդիպի քաղհասարակության, պաշտոնյաների, իրավապաշտպանների հետ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ:

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել փետրվարի 23-ին:

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել մայիսի 5-ին: