Հյուսիսային Կորեան պաշտոնապես ճանաչել է միջուկային փորձարկման փաստը![]() 9 սեպտեմբերի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան (ՀԿԺՀ) պաշտոնապես ճանաչել է միջուկային փորձարկման փաստը: Այդ մասին ասվում է այդ երկրի Միջուկային զենքի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «ՑՏԱԿ» գործակալության վրա հղումով: Միջուկային փորձարկումն իրականացվել է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը`ՀԿԺՀ հռչակման 68-րդ տարեդարձի օրը: Նշվում է, որ փորձարկման նպատակը ստանդարտացված միջուկային մարտագլխիկի մարտական կիրառման պարամետրերի մասին տվյալներ ստանալն էր: Այդպիսի մարտագլխիկներ է նախատեսվում տեղադրել ռազմավարական բալիստիկ հրթիռների վրա: Փհենյանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք և բնապահպանական աղտոտում չի եղել: Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրաշարժ: 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները: Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ՀԿԺՀ նոր միջուկային փորձարկումը և կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել դրան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները «լուրջ հետևանքներ» կունենան: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |