Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը![]() 10 սեպտեմբերի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 4 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ կալանավորված Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների և կնոջ հորդորներից հետո, գրում է Ա1+-ը: «Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացված է ձախ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ հացադուլի մեջ»,- ասել է պաշտպանը: Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործը կուղարկվի դատարան: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը ևս մեկ ամսով երկարացնելու համար: Միջնորդության քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |