Սիրիայում թուրքական ևս մեկ տանկ է խոցվել![]() 10 սեպտեմբերի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) Սիրիայի հյուսիսային Թալ Ալ շրջանում խոցել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող 1 մարտական տանկ: Տանկի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է, 1 զինվոր՝ վիրավորվել։ Թուրքական տանկը խոցվել է ԻՊ-ի և «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման միջև տեղի ունեցած բախումների ժամանակ, թուրքական Enaktifhaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմը Սիրիայի տարածքում իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի շրջանակում աջակցում է «Սիրիայի Ազատ բանակին»:Մինչ այժմ «Եփրատի վահան» գործողության ընթացքում զոհվել է 7 թուրք զինվոր: Օգոստոսի 24-ից թուրքական ԶՈՒ կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության ընթացքում վերոնշյալից զատ, ևս մի քանի թուրքական տանկեր էին խոցվել: Մասնավորապես օգոստոսի 31-ին ԻՊ-ն ոչնչացրել էր 1, իսկ սեպտեմբերի 6-ին ևս 2 տանկ, որի հետևանքով զոհվել էր 3 զինվոր, ևս 4-ը՝ վիրավորվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |