Սիրիայի իշխանությունները պատրաստ են կատարել ՌԴ և ԱՄՆ պայմանավորվածությունները

Սիրիայի իշխանությունները պատրաստ են կատարել ՌԴ և ԱՄՆ պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Սիրիական կողմը պատրաստ է անշեղորեն կատարել Սիրիայի իրավիճակի կայունացմանն ուղղված ՌԴ և ԱՄՆ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ռուսական Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հրադադարը Սիրիայում հաստատվել է սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկել է մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և կտևի 10 օր, որին կհաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

«Հրադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, ռուսական կոմղը կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը: Սիրիական կողմն իրազեկվել է պայմանավորվածությունների մասին և իր համաձայնությունն է տվել»,-ասել է Սավչենկոն:

«5 օտարերկրյա պետություն և նույնքան միջազգայիյն կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Սիրիայի բնակչությանը»,-ասել է Սավչենկոն:

Ըստ նրա, «Հաշտեցման կենտրոնը միշտ բաց է բոլոր նրանց համար, ով ցանկանում է հումանիտար օգնություն ցույց տալ Սիրիայի ժողովրդին, այդ թվում Հալեպի բնակչությանը»,-ասել է Սավչենկոն:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---