Իսրայելը հերքում է Սիրիայում ինքնաթիռի կորուստը. Սիրիական բանակը պնդում է իրենը![]() 13 սեպտեմբերի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան կորուստներ չի կրել Սիրիայում սեպտեմբերի լույս 13-ի գիշերն իրականացրած գործողության ժամանակ, թեև հրթիռակոծվել է ցամաքից զենիթային հրթիռներով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործակալության զրուցակիցն այդպիսով հերքում է պետական սիրիական SANA գործակալության հաղորդագրությունը, որի տվյալներով Իսրայելի ՌՕՈւ-ն ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք է կորցրել Գոլանի բարձունքներում Սիրիայի կառավարական բանակի դիրքերը ռմբակոծելիս: «Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սիրիայից «ցամաք-օդ» դասի 2 հրթիռ է արձակվել, երբ մեր ավիացիան գրոհում էր սիրիական հրետանու դիրքերը: Միջադեպերից ոչ մեկի ժամանակ Իսրայելի ՌՕՈւ թռչող սարքերի անվտանգությունը չի վտանգվել»,-ասել է մայոր Արյե Շալիկարը: «Միանգամայն կեղծ հայտարարություններ»,-ասել է նա սիրիական հրապարակումների ժամանակ: Ինչպես հայտնել էր Սիրիայի պետական SANA գործակալությունը, Իսրայելի ռազմական ինքնաթիռը մոտ 01:00-ին գրոհել էր սիրիական բանակի դիրքերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Քւնեյրա քաղաքի մոտ, որի բնակիչները հեռացել են, որից հետո ինքնաթիռն ու անօդաչու սարքը ոչնչացվել են: Օդաչուների ճակատագիրն անհյատ է: Մինչդեռ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հաստատում է իսրայելյան ինքնաթիռի և անօդաչու սարքի խոցումը Կունեյթրա գավառում: «Իսրայելի ինքնաթիռները գրոհեցին մեր դիրքերը Կունեյթրայում: Մեր ՀՕՊ ուժերը կրակ բացեցին և խոցեցին մարտական ինքնանթիռն ու անօդաչու սարքը Սասաա ավանից ոչ հեռու»,-ասվում է հայտարարության մեջ: Ընթերցեք նաև. Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |