Հայաստան - Ռումինիա հանդիպման տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից![]() 13 սեպտեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54 09 54 հեռախոսահամարով: Վաճառքում են լինելու միայն հատուկ բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը: Ֆեդերացիան մարզադաշտ խնդրում է գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար: Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել. սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Դանիայի հետ խաղում պարտվել է նվազագույն հաշվով՝ 0:1: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |