Թուրքիայի արևելքում վարչական շենքերին կրկին քրդերեն ցուցանակներ կհայտնվեն![]() 13 սեպտեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրահանգել է վերականգնել քրդերեն լեզվով ցուցանակները երկրի արևելքում և հարավ-արևելքում` քրդաբնակ շրջանների տեղական կառավարման մարմինների շենքերի վրա: Ցուցանակները հանել էին նոր տեղական իշխանությունները: «Քրդերենը ևս մեր լեզուն է: Մեր միակ խնդիրն ահաբեկչությունն է: Ես հրահանգել եմ վերականգնել քրդերեն ցուցանակներն այնտեղ, որտեղ դրանք եղել են…Կարծում եմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել»,-հայտարարել է Սոյլուն լրագրողներին Մուշ այցելության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Թուրքիայում Քրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |