ՈւԵՖԱ նախագահ է ընտրվել Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Չեֆերինը![]() 14 սեպտեմբերի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդեր Չեֆերինը դարձել է Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նոր նախագահը: Քվեարկությանը մասնակցել է ՈւԵՖԱ 55 անդամ: Աթենքում կայացած արտահերթ կոնգրեսում Չեֆերինի օգտին է քվեարկել ազգային ասոցիացիաների 42 ներկայացուցիչ: «Շնորհակալ եմ ֆանտաստիկ աջակցության համար: Սա մեծ պատիվ է ինձ համար և մեծ պատասխանատվություն, որը դնում եք ինձ վրա: Ինձնով հպարտանում է իմ ընտանիքը, իմ փոքր, բայց գեղեցիկ երկիրը` Սլովենիան, հուսով եմ, կհպարտանաք նաև դուք»,-ասել է Չեֆերինը: Նրա մրցակիցը` Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխաել վան Պրագը հավաքել է 13 ձայն, գրում է «Կոմերսանտը»: Մինչև 2011թ., երբ ընտրվեց Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Ալեքսանդր Չեֆերինը ֆուտբոլի հետ կապված է եղել միայն պարբերաբար: Նա Լյուբլյանայի «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ էր, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր ընտանեկան իրավաբանական գրասենյակին: ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Չեֆերինը կփոխարինի Միշել Պլատինիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |