Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու![]() 14 սեպտեմբերի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում: «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր:Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով», - ասել է վարչապետը: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: «Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք, կստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. դա կարող է շատ ընդհանուր թվալ, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդը երջանիկ է», - ասել է Կարապետյանը: նրա խոսքով, տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարը: «Մենք վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի: Մոնոպոլիաները միշտ չեն վատը, եթե շուկան փոքր է, ապա շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք գրավել: Այլ հարց է՝ բնական մենաշնորհ է, թե ոչ», - ընդգծել է վարչապետը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ինՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ինՍարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Կարդացեք նաև՝ Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |